Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ոտնաթաթերի այրոցի 8 պատճառ. news.am

Ոտնաթաթերի այրոցի 8 պատճառ. news.am

Բախվե՞լ եք ոտնաթաթերի այրոցի զգացողության հետ: Ներկայացնենք այդ տհաճ խանգարման  8 պատճառ:

1. B12 վիտամինի պակաս

Քչերը գիտեն, որ B12 վիտամինի պակասն առաջացնում է ոտնաթաթերի թմրածություն եւ ծակծկոց, նաեւ` ձեռքերի: Որոշ բարձիթողի դեպքերում օրգանիզմում այս վիտամինի պակասի հետեւանքով կարող են քայլելու դժվարություններ առաջանալ:

2. Շաքարախտ

Շաքարախտը տարեց մարդկանց մոտ նյարդաախտաբանական ամենատարածված պատճառն է: Շաքարախտով հիվանդները հաճախ են բողոքում ոտնաթաթերի այրոցի ուժեղ զգացումից: Նման դեպքերում նրանց կօգնեն տվյալ հիվանդության բուժման մեծ փորձ ունեցող բժիշկները:

3. Ալկոհոլամոլություն

Ալկոհոլամոլությունը համարվում է նյարդաախտաբանական տարածված եւս մեկ պատճառ, քանի որ սպիրտային խմիչքները վնասում են նյարդային հյուսվածքները:

4. Որոշ դեղեր

Որոշ դեպքերում ոտնաթաթերի այրոցի զգացման պատճառ են որոշակի հիվանդությունների համար նախատեսված դեղերը: Օրինակ՝ այդպիսի կողմնակի ազդեցություն են առաջացնում տուբերկուլոզի դեմ դեղերը, քիմիաթերապիայի դեղերը եւ քաղցկեղի բուժման այլ միջոցները:

5. Երիկամային քրոնիկական հիվանդություն

Ոտնաթաթերի այրոցն ուղեկցում է երիկամների քրոնիկական հիվանդությանը, եւ հեմոդիալիզ ստացող հիվանդները բավականին հաճախ են գանգատվում այդ զգացողությունից:

6. ՄԻԱՎ/ՁԻԱՀ

ՄԻԱՎ-ը կարող է ձեռքերի եւ ոտնաթաթերի ծակծկոցի եւ այրոցի զգացում առաջացնել, որը հայտնի է որպես ծայրանդամային նարդաախտաբանական դրսևորում:

7. Սակավարյունություն

Բժիշկները զգուշացնում են, որ B12 վիտամինի պակասից բացի, մեկ այլ օգտակար նյութի պակասը եւս օրգանիզմում պատասխանատու է  ոտնաթաթերի այրոցի համար: Խոսքը երկաթի պակասի մասին է:

8. Լայմի հիվանդություն

Այս հիվանդությունը հարուցում են միջատների խայթոցը, վարակված կենդանու կամ նույնիսկ ընտանի կենդանիների թքի հետ շփումը: Լայմի հիվանդության ախտանշաններից մեկը ձեռքերի եւ ոտնաթաթերի շրջանում այրոցի զգացումն է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. apteka.uz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ